Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ը խոստանում է աշխատավարձի բարձրացում և արտոնությունների պահպանում

ԱՐՄԵՆԱԼ գործարանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, ԱՐՄԵՆԱԼ-ի համագործարանային կոնֆերանսն ընդունել է 2014-2016թթ. կոլեկտիվ պայմանգիրը: Նոր փաստաթուղթը երաշխավորում է աշխատավարձի աճը, նրա ինդեքսավորումը և այլ սոցիալական վճարների և արտոնությունների պահպանումը: 

ԱՐՄԵՆԱԼ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2010-2013թթ. կոլելկտիվ պայմանագրի կատարման հաշվետվության մեջ գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը նշել է, որ արտադրության ծավալների և աշխատանքի արտադրողականության կայուն աճն ուղեկցվում էր սոցիալական հոդվածների գծով գործատուի ծախսերի ավելացմամբ: Այսպես, աշխատավարձի ինդեքսավորման գումարը 2010թ. զրոյական ցուցանշից հասել է գրեթե 345 հազար դոլարի 2013թ., տաք սննդի համար տարեկան դոտացիան կազմել է գրեթե 300 հազար դոլար: Գլխավոր տնօրենի խոսքերով, հաշվետու ժամանակաշրջանում ԱՐՄԵՆԱԼ-ում միջին աշխատավարձը 615-ից աճել է մինչև 784 դոլար, և 2014թ. նախատեսվում է այն հասցնել 825 դոլարին համարժեք դրամի:

Չնայած ալյումինային ոլորտի ծանր կացությանը` նոր կոլեկտիվ պայմանագրում նախատեսվում է շարունակել աշխատավարձի ինդեքսավորումը, սննդի համար դոտացիան, բժշկական հիմնարկների ծառայությունների վճարումը գործարանի բոլոր աշխատակիցների տարեկան հետազոտության համար, ինչպես նաև մասնակի փոխհատուցում Հայաստանի առողջարանային հաստատությունների  ուղեգրերի համար:

ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում իրագործվել են 2 խոշոր սոցիալական նախագծեր: Դա  բոլոր  աշխատողների սննդի համար դոտացիայի հատկացումն է հերթափոխին 950 դրամ հաշվարկով և 2011 թվականից  աշխատավարձի ինդեքսավորումը` կախված սղաճից: ՌՈՒՍԱԼ-ի սոցիալական քաղաքականությունը ընկերության բոլոր ձեռնարկությունների համարն նույնն է: Ուստի, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի  օրենսդրության տարբերությունները, մենք շատ բան ԱՐՄԵՆԱԼ-ում կիրառում ենք ռուսական մեթոդիկաներով, ինչը բարձրացնում է աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունը»:

Կոնֆերանսին ներկա լեռնագրոծների, մետաղագործների և ոսկերիչների հանրապետական արհմիութենական կազմակերպություննների միության նախագահ Անաստաս Փահլևանյանն ԱՐՄԵՆԱԼ-ը համարել է Հայաստանի այն սակավաթիվ ձեռնարկություններից մեկը, որտեղ ժամանակին կնքվում են կոլեկտիվ պայմանագրեր:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում, 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա՚», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share