Բաժին. Բիզնես

Մեկնարկում է էլեկտրամոբիլների ավտոսպորտի նոր դարաշրջան

Ավտոսպորտը նոր տեխնոլոգիաների փորձարկման հարթակ է, և էլեկտրական շարժիչների ներմուծումը այս ոլորտում կանխատեսելի էր:

Այս նորամուծությունը տեղի է ունեցել առաջատար ավտոարտադրողների, և, մասնավորապես, Renault-ի սերիական էլեկտրամոբիլների ստեղծման շնորհիվ:

Սպասվում է, որ միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախաձեռնությամբ կազմակերպված Ֆորմուլա-E նոր մրցավազքում կընդգրկվեն էլեկտրական շարժիչով և անթափոն մեկտեղանի ավտոմեքենաներ:

Ֆորմուլա-E առաջնությունը կկայանա 2014թ. սեպտեմբերից մինջև 2015թ. հունիսը: Մրցավազքը կանցնի 10 փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար հարթակ կդառնա  Եվրոպայի (Լոնդոն, Բեռլին, Հռոմ), Ասիայի (Պեկին, Բանգկոկ, Պուտռաջայա), Միացյալ Նահանգների և Լատինական Ամերիկայի (Լոս Անջելես, Մայամի, Ռիո դե Ժանեյրո, Բուենոս Այրես) խոշոր քաղաքներից մեկը: Առաջին փուլում 10 թիմերից 20 մրցորդներ կմրցեն Spark-Renault SRT_01E ավտոմեքենաներով:

FIA Ֆորմուլա-E առաջնության նախաձեռնող Ֆորմուլա-E հոլդինգը Spark Racing ընկերության առջև խնդիր էր դրել մշակելու և պատրաստելու առաջին 40 մեկտեղանի մրցավազքային ավտոմեքենաները: Այս ավտոմեքենաները համապատասխանում են ստանդարտներին արտադրողականության, անվտանգության և ծախսատարության տեսանկյունից, ինչը թույլ է տալիս նաև մնացած արտադրողներին մասնակցել այս նախագծում: Ավտոմեքենաների մշակման և արտադրության համար Spark-ը ստեղծել է կոնսորցիում, որին անդամակցել են ավտոսպորտի ամենակարկառուն անունները`

– Renault – ընկերությունը պատասխանատու է էլեկտրական տրանսմիսսիայի ստեղծման, ինչպես նաև դրա անվտանգության, համակարգերի հետ ինտեգրացման և արտադրողականության օպտիմիզացման համար,

– McLaren Electronic Systems – ագրեգատային սարքավորման և էլեկտրական կառավարման սարքավորման մշակում, արտադրում ու հավաքում,

– Williams Advanced Engineering – մարտկոցի կառուցվածք,

– Dallara – թափքի մշակում և ստեղծում,

– Spark – ավտոմեքենայի դիզայն (աէրոդինամիկա, մեքենայի ամբողջական հավաքում):

Renault ընկերությունը՝ Spark-ի տեխնոլոգիական գործընկերը, լիովին օգտագործել է Renault Sport Technologies և Renault Sport F1 բաժինների ճարտարագետների հմտությունները՝ նոր ավտոմեքենայի արտադրողականության ու անվտանգության վերահսկման և  օպտիմալացման նպատակով:

«Մենք մեծ ոգևորությամբ ենք սկսել այս նախագիծը, քանի որ այն մեզ հնարավորություն տվեց նոր լուծումներ փորձարկել: Ոչ մեկը մեզնից առաջ չի փորձել արտադրել նման արտադրողականություն ունեցող միատեղ էլեկտրական ավտոմեքենաներ՝ փոքր թողարկման քանակով և այսպիսի սեղմ ժամկետներում: Մենք աշխատում էինք սահմանափակ ցուցանիշների պայմաններում, այդ թվում հարկավոր է հաշվի առնել նաև քաշի, անվտանգության և ջերմության չափանիշները: Օգտագործելով նաև կոնսորցիումի մյուս անդամների անփոխարինելի հմտությունները՝ մենք ստեղծել ենք ժամանակակից գիտելիքների մի հիանալի սինթեզ՝ Spark-Renault SRT_01E մրցումային մեքենան: Վստահ ենք, որ այն իր արժանավոր տեղը կզբաղեցնի ավտոսպորտում», – նշել է Renault Sport Technologies-ի տնօրեն և Renault-ի Ֆորմուլա-E համակարգող Ֆրանսուա Շամոն:

Spark-Renault SRT_01E-ն իր մեջ համադրում է էլեկտրական տրանսմիսսիայի տեխնոլոգիան ու տպավորիչ նորարար դիզայնը: Բացի այդ, ավտոմեքենայի կառուցվածքն ունի աէրոդինամիկ հատկություններ, որոնք հեշտացնում են շրջադարձը, ինչպես նաև նա օպտիմալացվել է Ֆորմուլա-E առաջնության քաղաքային մայրուղիների համար՝ բարձրության հաշվին: Ավտոմեքենան համապատասխանում է նաև Ֆորմուլա E-ի ընթացիկ պահանջներին:

Բացի մրցորդի պաշտպանության համակարգից, ավտոմեքենան համալրված է նաև մարտկոցի ծառայության ժամկետի երկարացման տեխնոլոգիայով: 200կգ քաշ ունեցող այս ավտոմեքենան համապատասխանում է միջազգային տրանսպորտային չափանիշներին: Էլեկտրական շարժիչը առջևի քարշակ անիվներն ապահովում են 200 կՎտ, այսինքն 270 ձիաուժ հզորությամբ: Որակավորման փորձարկման ընթացքում վարորդները հնարավորություն կունենան փորձարկել էլեկրտամոբիլների ամբողջական հզորությունը: Իսկ մրցավազքի ժամանակ գործելու է սահմանափակում 133 կՎտ կամ 180 ձիաուժ առավելագույն չափով՝ ամբողջական հզորությունն օգտագործելու հնարավորությունով (Push-To-Pass ռեժիմ): Դա թույլ կտա կտրել այն հեռավորությունը, որն ավտոմեքենան հաղթահարում է միանգամյա լիցքավորման հաշվին, ինչպես նաև վարորդներին հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում վազանց կատարել: Նախագծողներին հաջողվել է նվազեցնել այս փոխադրամիջոցի քաշը. վարորդի հետ այն կկազմի 800կգ: Ավտոմեքենայի մայրուղու վրա շարժման մոդելավորումը ցույց է տվել, որ մեքենան կարող է 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքել ընդհամենը երեք վայրկյանում: Սակայն անվտանգության ապահովման նպատակով քաղաքային մրցավազքերի ժամանակ մեքենայի մաքսիմալ արագությունը սահմանված է 200 կմ/ժ:

Share