Բաժին. Բիզնես

«Աշտարակ-Կաթ»-ը ճանաչվել է լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի կողմից երևանցիների շրջանում կատարված հարցումների համաձայն` լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել Աշտարակ-Կաթը:

Ուսումնասիրություններն իրականացվել են 2013թ., հարցմանը մասնակցել է 1067 մարդ, ովքեր լավագույն տիտղոսին են արժանացրել հայկական 26 ընկերությունների:

Սպառողները պատասխանել են հարցերին, թե հատկապես որ խանութներից են օգտվում, ինչ են խմում, ուտում և որտեղ են անցկացնում ժամանակը:

Հարցաթերթիկները պարունակել են տասնյակ հարցեր, որոնց արդյունքում որոշվել են տարբեր ոլորտներում լավագույնը համարվող ընկերությունները:  

Կաթնամթերքի ոլորտում սպառողները լավագույն կոչումը շնորհել են Աշտարակ-Կաթին:

Գելլափ Ինթերնեյշնլը շուկայական հետազոտությունների իրականացման ոլորտի առաջատարն է ամբողջ աշխարհում: Այն ներառում է տարբեր երկրներում շուկայական հետազոտություններով զբաղվող 77 անկախ ընկերություններ:      

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությանը սպառողական շուկան մանրամասն ուսումնասիրելու առաջարկ էր արել Պանարմենիան Մեդիա Գրուպը:

Share