Բաժին. Բիզնես

ԿԱՐԱՍ-ը բացել է նոր սպասարկման կետ` drive thru ֆորմատով

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացում է իր 9-րդ սպասարկման կետը, այս անգամ նոր՝ drive thru ֆորմատով: Լենինգրադյան 1/1 հասցեում գտնվող կետը կոչվում է ԿԱՐԱՍ Auto:

«ԿԱՐԱՍ Auto-ն ունի լրացուցիչ յուրահատկություն. այն հնարավորություն է տալիս սպասարկել ավտոմեքենայով հաճախորդների: Այս առանցքային քայլը ձեռնարկվել է  հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում, որը որդեգրվել է սույն թվականի մայիսին մեկնարկված ռեբրենդինգի արդյունքում», – նշել է ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

ԿԱՐԱՍ Auto-ի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: ԿԱՐԱՍ Auto-ն ունի նաև հարմարավետ սրահ սնվելու համար: Բացի այդ, տեղում թխվում է թոնրի լավաշ և վրացական պուրի:

ԿԱՐԱՍ-ից հայտնում են, որ ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում:

2008թ-ից ընկերությունը մեկնարկել է սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում:

Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 70 հազար հաճախորդի:

Share