Բաժին. Բիզնես

Հարավկովկասյան երկաթուղին ամփոփել է 2013թ. արդյունքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ամփոփել է 2013 թվականի արդյունքները:  

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,3 մլն տոննա, ինչը 4,3%-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երկաթուղային բեռնափոխադրումների նվազումը դիտում է որպես մեծ մարտահրավեր և աշխատում է նման երևույթները հարթեցնելու ուղղություններով:  

Հաշվետու տարվա արդյունքներով երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմում է 196,348 դրամ, ինչը 9.4% գերազանցում է 2012թ. ցուցանիշը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share