Բաժին. Բիզնես

Ալան Մուլալին հրաժարվել է ղեկավարել Microsoft-ը

Ford Motor ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալան Մուլալին հայտարարել է, որ չի պատրաստվում թողել իր պաշտոնը, որպեսզի ղեկավարի Microsoft-ը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Հիշեցնենք, որ Ալան Մուլալին ընդգրկվել էր Microsoft-ի նոր ղեկավարի հավանական թեկնածուների ցանկում:

Առավել վաղ Microsoft ընկերության տնօրենների խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ արդեն 2014 թվականի սկզբին հայտնի կլինի ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը:

Թեկնածուների շարքում շարունակում են մնալ Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Էլոպը, Oracle-ի նախագահ Մարկ Հարդը, Pivotal Software ընկերության գործադիր տնօրեն Պոլ Մարիցը, նաև Microsoft ընկերության մի քանի թոփ-մենեջերներ:

2013 թվականի օգոստոսին Microsoft-ի ներկայիս ղեկավար Սթիվ Բալմարը պաշտոնապես հայտարարել էր, որ հեռանում է իր պաշտոնից: Միևնույն ժամանակ, սակայն, հայտի էր դարձել, որ նա կընդգրկվի ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

Բալմերը Microsoft ընկերությունում աշխատանքի էր անցել 1980 թվականին: Գլխավոր տնօրենի պաշտոնում նա նշանակվել էր 2008 թվականի հունվարին, երբ այդ պաշտոնից «հրաժարվել էր» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

1980 թվականից մինչ այսօր ընկերության հասույթը 7,5 մլն ԱՄՆ դոլարից աճել և հասել է 78 մլրդ ԱՄՆ դոլարի:

Microsoft-ում աշխատանքի անցնելու շնորհիվ Սթիվ Բալմերը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2013 թվականի մարտ ամսվա դրությամբ նրա կարողությունը կազմել է 15,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Share