Բաժին. Բիզնես

Google-ը կնքել է հերթական հաջող գործարքը

Google-ին հաջողվել է կնքել ևս մեկ հաջող գործարք: Արևմտյան մամուլը գրում է, որ ընկերությունը սկսել է համագործակցել Շվեյցարիայում գործող Bitspin ընկերության հետ: Bitspin-ն առավել հայտնի է Android համակարգի համար լավագույնը համարվող իր Timely զարթուցիչ-հավելվածով:

Դեռևս պարզ չէ, Google-ը դարձել է ընկերության սեփականատեր, թե ուղղակի ընկերությունները սկսել են որոշակի պայմաններով համագործակցել: Հայտնի է միայն, որ այսուհետ Bitspin-ն կօգնի Google-ի նոր հետաքրքիր ծրագրեր մշակել:

Share