Բաժին. Բիզնես

Անելիք Բանկը ներկայացրել է նոր ավանդատեսակ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է գումարներ ներդնել նոր «Դրամային» ավանդատեսակում, որը հնարավորություն կտա ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ:

Բանկից հայտնում են, որ ավանդի նվազագույն գումարը 100.000 ՀՀ դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից՝ Բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաև միջազգային Cirrus/Maestro, MasterCard և Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:

«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը, մենք ձգտում ենք ներդնել և մատուցել բանկային բազմազան նոր և մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Share