Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է Ամանորին ցանցի սպասարկած sms-ների և զանգերի վիճակագրությունը

Ամանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223, իսկ 2014թ.-ի հունվարի 1-ին՝ ևս 20,594,997 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:

Share