Բաժին. Բիզնես

Yahoo! ընկերությունը կնքել է ևս մեկ հաջող գործարք

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունը կնքել է ևս մեկ հաջող գործարք: Yahoo!-ն դարձել է գործունեության ոչ այնքան երկար պատմություն ունեցող Aviate ընկերության սեփականատերը: Այս մասին Լաս Վեգասում ընթացող CES 2014 ցուցահանդեսի ժանանակ հայտարարել է Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերը՝ միաժամանակ հրաժարվելով ներկայացնել գործարքի մանրամասները:

Արևմտյան մամուլը գրում է, որ վերլուծաբանները գործարքի ընդհանուր արժեքը գնահատում են 20-80 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Aviate ընկերությունը զբաղվում է ինտերնետ օգտատերերի ցանկությունները գուշակող ծրագրերի մշակմամբ:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Yahoo! ընկերությունը գնում է Tumblr միկրոբլոգային ծառայությունը:

Share