Բաժին. Բիզնես

Ամանորին Beeline ցանցը սպասարկել է մոտ 15 միլիոն զանգ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:

Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014 թվականի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցը սպասարկել է մոտ 14.7 մլն ելքային և մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված և ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն:

2013 թվականի դեկտեմբերի 31-ի և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի և լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամանորին սպասարկած sms-ների և զանգերի վիճակագրությունը ներկայացրել էին նաև Orange-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը

Share