Բաժին. Բիզնես

2013թ.-ին Volkswagen-ը գրանցել է վաճառքի նոր ռեկորդ

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը՝ Volkswagen Group-ը, ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները:

Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու տարում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 9,7 մլն ավտոմեքենա: Սա ռեկորդային ցուցանիշ է ընկերության գործունեության ողջ պատմության ընթացքում և վկայում է, որ Volkswagen-ը շարժվում է դեպի իր գլխավոր նպատակը՝ մինչև 2018 թվականը դառնալ աշխարհում առաջինը:

Նշենք նաև, որ 2013 թվականին միայն Եվրոպայում ընկերությունը վաճառել է 3,65 մլն ավտոմեքենա, որից միայն 1,16 մլն-ը՝ Գերմանիայում: Չինաստանում վաճառվել է 3,27 մլն ավտոմեքենա:

Միայն դեկտեմբերին ընկերությունն իրացրել է 833 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան 6%-ով:

Share