Բաժին. Բիզնես

JPMorgan-ի եկամուտները կրճատվել են

Ակտիվների ծավալով ԱՄՆ-ի խոշորագույն բանկը՝ JPMorgan-ը, ամփոփել է 2013 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում բանկի շահույթը կազմել է 5,28 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:

Միևնույն ժամանակ, բանկի եռամսյակային հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 24,11 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ JPMorgan-ը ամերիկյան բանկերի շարքում ռեկորդակիր է՝ դատական գործընթացների վրա ծախսած գումարով: 2008-2013 թվականների ընթացքում բանկը դատական գործընթացների վրա ծախսել է շուրջ 18 մլրդ ԱՄՆ դոլար:

Share