Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ը նվազեցնում է ռումինգում շարժական ինտերնետի սակագինը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում շարժական ինտերնետի սակագնի իջեցման մասին՝ շարժական կապի բոլոր բաժանորդների համար։

Այժմ Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ-տրաֆիկի համար կվճարեն 250 դրամ։ Beeline սակագնային գոտում ներառված են հետևյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան),  KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) և Wind (Իտալիա)։

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել իր ծառայությունների հարմարավետության և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Այժմ, մեր բաժանորդները գտնվելով արձակուրդում ԱՊՀ երկրներում, Վրաստանում կամ Իտալիայում, կարող են օգտվել ռոումինգ շարժական ինտերնետից ամենաշահավետ գնով և կիսվել տպավորություններով և լուսանկարներով հենց իրենց բջջային հեռախոսներից։ Վստահ եմ, որ այս տարի Beeline հարմար և մատչելի սակագները կպարգևեն մեր բաժանորդներին ուրախություն և վառ տպավորություններ», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետևյալ հրահանգը #351*0000#։ Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը՝ ներկայացնելով անձնագիր և լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկում։ Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից:

Հավելյալ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների, ռոումինգում գտնվելիս հաշվեկշիռը վերալիցքավորելու վերաբերյալ կարելի է ստանալ՝ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ  www.beeline.am կայք։

Share