Բաժին. Բիզնես

Ամերիկյան eBay-ը կբացի հատուկ հարթակ՝ բրենդային ապրանքների համար

Ամերիկյան eBay ընկերությունը մտադիր է ստեղծել առանձին հարթակ՝ հատուկ բրենդային ապրանքների համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Սպասվում է, որ նոր կայքը կստանա The Plaza անվանումը: Այն կօգնի գնորդներին առավել պարզ և արագ գտնել ցանկալի բրենդային ապրանքները:

Ինտերնետային eBay ընկերությունը, որը eBay.com կայքի միջոցով ծառայություններ է մատուցում ինտերնետային-աճուրդի ոլորտում, հիմնադրվել է 1995 թվականին:

Share