Բաժին. Բիզնես

Անելիք Բանկն իր աշխատակիցների համար կիրականացնի բժշկական անվճար ապահովագրություն

2014 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները կունենան անվճար բժշկական ապահովագրություն՝ Բանկի հաշվին: Անելիք Բանկից տեղեկացնում են, որ բժշկական ապահովագրությունը ներառելու է տարբեր բուժծառայություններ, ինչի շնորհիվ Բանկի աշխատակիցները կկարողանան հնարավոր հիվանդությունների դեպքում օգտվել իրենց բուժման համար անհրաժեշտ վճարներից:

«Առողջության պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, որի պահպանման և վերականգնման ճանապարհին Բանկը կլինի իր աշխատակիցների կողքին: Անվճար բժշկական ապահովագրության միջոցով մենք փորձում  ենք չեզոքացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների անսպասելի և լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը: Նրանք արդեն վստահ կլինեն, որ առողջության հետ կապված խնդիրների դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և չեն կանգնի դժվարություններ հարուցող լրացուցիչ խնդիրների առջև»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Share