Բաժին. Բիզնես

Twitter-ի թոփ-մենեջերներից մեկը որոշել է հեռանալ ընկերությունից

Twitter-ի փոխնախագահ Մայքլ Սիպը որոշել է թողնել իր պաշտոնը: Այսուհետ ընկերության համար նա հանդես կգա որպես խորհրդատու: Նշենք, որ փոխնախագահի պաշտոնում Մայքլ Սիպը պատասխանատու էր ընկերության արտադրանքի առաջխաղացման համար:

Իր անձնական բլոգում Մայքլ Սիպը հրապարակել է Twitter ընկերությանն ուղղված հրաժեշտի նամակ, որտեղ նշվում է, որ որոշումը տրվել է մեծ դժվարությամբ: «Ես որոշեցի, որ արդեն եկել է առաջ շարժվելու ժամանակը», – պարզաբանել է Մայքլ Սիպը: Նա նշել է, որ 2013 թվականը Twitter ընկերության համար եղել է շատ հաջող տարի:

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերին Twitter ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում իրականացրել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO), որի արդյունքում ներգրավել էր ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share