Բաժին. Բիզնես

«Բարսելոնա»-ն հրաժարվել է 1,2 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» ֆունտբոլային թիմը հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու ներդրումային ծրագրից: Ակումբը կշարունակի հանդես գա «Կամպ Նոու» մարզադաշտում, որն այժմ գտնվում է վերանորոգման փուլում:

Իսպանական մամուլը գրում է, որ նոր մարզադաշտ կառուցելու ծրագրից հրաժարվելու պատճառը նախագծի բարձր արժեքն է: Ակումբում որոշել են, որ 1,2 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային նախագիծը խիստ ռիսկային է:

Ակումբի ղեկավարներն առավել նպատակահարմար են գտել վերանորոգել «Կամպ Նոու» մարզադաշտը: Դրա համար պահանջվում է երկու անգամ քիչ գումար:

Նշենք, որ «Կամպ Նոու»-ն հիմնադրվել է 1957 թվականին:

Share