Բաժին. Բիզնես

Peugeot-ն կունենա նոր սեփականատերեր

Ֆրանսիայի կառավարությունը և ավտոարտադրող չինական Dongfeng Motor Co ընկերությունը մտադիր են գնել ֆրանսիական PSA Peugeot Citroën SA ընկերության բաժնետոմսերի շուրջ կեսը:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ նախնական բանակցություններն ընթացել են շուրջ 5 ժամ: Սպասվում է, որ մոտ ապագայում կմեկնարկեն պաշտոնական բանակցությունները:

Գործարքի ֆինանսական կողմը դեռևս պահվում է գաղտնի: Շրջանառվում են հավանական մի քանի տարբերակներ:

Նշենք, որ ավելի վաղ Peugeot-ն կանխատեսել էր, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Չինաստանն իր համար կդառնա ամենամեծ շուկան և իրացման ծավալներով առաջ կանցնի ֆրանսիական շուկայից:

Ներկայում Peugeot-ն ընդլայնում է վաճառքի սրահները Չինաստանում և իր ներկայությունն ապահովում անգամ Չինաստանի ոչ այնքան խոշոր քաղաքներում:

Share