Բաժին. Բիզնես

IBM-ի թոփ-մենեջերները կհրաժարվեն բոնուսներից

Չի բացառվում, որ IBM ընկերության ղեկավարների վերին դասը հրաժարվի 2013 թվականի արդյունքներով նախատեսվող բոնուսներից: Փոփ-մենեջերներին նման առաջարկ է ներկայացրել ընկերության նախագահ և տնօրենների խորհրդի ղեկավար Ջիննի Ռոմեթին: Այս մասին նշվում է IBM ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ IBM ընկերությունը հրապարակել էր 2013 թվականի իր գործունեության ամփոփ հաշվետվությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 1%-ով և կազմել 16,5 մլրդ ԱՄՆ դոլար: Տարեկան հասույթը կրճատվել է 5%-ով և կազմել 99,8 մլրդ ԱՄՆ դոլար: 2013 թվականի ընթացքում IBM-ը հասույթի անկում է գրանցել գրեթե բոլոր շուկաներում:

Share