Բաժին. Բիզնես

FIAT-ը դարձել է Chrysler ընկերության 100% բաժնետերը

Իտալական FIAT ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է, որ պաշտոնապես ավարտին է մոտեցել ամերիկյան Chrysler ընկերության արժեթղթերի գնման գործարքը:

Reuters-ը գրում է, որ շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքնում FIAT-ը ստորագրել է համաձայնագիր՝ ամերիկյան ավտոարտադրության ոլորտի աշխատակիցների Veba հիմնադրամից Chrysler Group LLC ընկերության 41,5% բաժնեմասը գնելու վերաբերյալ: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,65 մլրդ ԱՄՆ դոլար:

Այժմ  FIAT-ին է պատկանում Chrysler ընկերության բաժնետոմսերի 100%-ը:

Նշենք, որ Chrysler ընկերության բաժնետոմսերի մի մասը FIAT-ին վաճառվել էր 2009 թվականին: Այնուհետև Chrysler ընկերությունն իրենց հայտարարել էր «տեխնիկապես» սնանկ:

Share