Բաժին. Բիզնես

«Անելիք Բանկ»-ը միացել է Intel Express դրամական փոխանցումների համակարգին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում շուտով հնարավոր կլինի դրամական փոխանցումներ իրականացնել նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

«Intel Express դրամական փոխանցումների համակարգը հանդիսանում է առաջատարներից մեկը ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով, միանալով վերջինիս՝ մենք նպատակ ենք ունեցել ապահովել առավել հարմարավետ և մատչելի դրամական փոխանցումներ մեր հայրենակիցների համար` Հայաստանում և արտերկրում: Այս համակարգով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են առանց հաշվի բացման արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն աշխարհի շուրջ 150 երկիր» , -նշել է Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Բանկից նաև տեղեկացնում են, որ ինչպես Բանկի կողմից սպասարկվող Անելիք և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով:

Share