Բաժին. Բիզնես

2013թ.-ին Ford-ն ապահովել է զուտ շահույթի 26% աճ

Ամերիկյան երկրորդ խոշոր ավտոարտադրող ընկերությունը՝ Ford Motor Co.-ն, ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Ներկայացված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կազմել է 7,16 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 26%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է 10%-ով և կազմել 146,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու տարվա միայն չորրորդ եռամսյակում Ford-ն ապահովել է 3,04 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականին վաճառքի ծավալների առավել տպավորիչ ցուցանիշներ գրանցվել են Ասիայում և ԱՄՆ-ում:

Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին: Ընկերության առավել հայտնի բրենդներն են Ford-ը և Lincoln-ը:

Share