Բաժին. Բիզնես

LG-ն տարին ամփոփել է շահույթի աճով

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար հարավկորեական LG Electronics Inc. ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերությունն ապահովել է շուրջ 206 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 2,2 անգամ:

Տարեկան կտրվածքով ընկերության վաճառքի ծավալներն աճել են 5,5%-ով և կազմել 53,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի վերջին՝ չորրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է «անսպասելի» ֆինանսական ցուցանիշներ: Ընկերությունը կրել է 58,7 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Ընկերության հայտարարության համաձայն՝ ֆինանսական վնասի հիմնական պատճառը եղել է ԱՄՆ դոլարի նկատմամբ կորեական ազգային արժույթի փոխարժեքի անկումը:

LG ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին:

Share