Բաժին. Բիզնես

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել լայն սպեկտորի բանկային ծառայություններ արդեն նոր տարածքում: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում:

Ողջունելով ներկաներին, Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է, որ «Դավիթաշեն» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նրա խոսքերով, Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ:

Անելիք Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերաբացված մասնաճյուղում նույնպես Բանկը հաճախորդներին առաջարկելու է օգտվել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից, որոնք նախատեսված են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում` բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, քարտային ծառայություններ, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, լավագույն պայմաններով ավանդների ընդունում` բացառիկ` տարեկան մինչև 14.5% տարեկան տոկոսադրույքով և այլ բանկային ծառայություններ:

Share