Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի 615 բնակավայրում ներդրել է 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանց

2013-ին Հայաստանի ևս 612 բնակավայրում հասանելի դարձավ ներբեռնման համար մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Dual Carrier HSDPA ցանցը: Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից Dual Carrier HSDPA տեխնոլոգիան երկրում ներդրվել էր 2012թ.-ի հունվարին և սկզբնական շրջանում հասանելի էր Հայաստանի երեք ամենախոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ներկա դրությամբ՝ ներբեռնման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցն ընդգրկում է Հայաստանի 615 (48 քաղաք և 567 գյուղ) բնակավայր: 2013 թվականին Dual Carrier HSDPA տեխնոլոգիան շահագործման հանձնվեց Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ամբողջ տարածքում, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց Ձորի բոլոր քաղաքներում: Այսօրվա դրությամբ, Dual Carrier HSDPA ցանցը գործում է Հայաստանի բնակեցված տարածքի ավելի քան 86 տոկոսում: Առաջիկայում նախատեսվում է այն հասանելի դարձնել երկրի բոլոր բնակավայրերում:

Ներբեռնման առավելագույնը 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները համացանցի առավելություններից օգտվելու ավելի մեծ հնարավորություն են ստանում՝ թե աշխատանքի, և թե պարզապես ժամանցի համար (առցանց խաղեր, ֆիլմերի դիտում՝ առանց ընդհատումների և այլն):

Ամենաարդիական տեխնոլոգիայի հիման վրա կառուցված Dual Carrier HSDPA ցանցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին առաջարկում է ծառայությունների լավագույն որակ: Հայաստանում ամենաընդարձակ ցանցով ներկայացված բջջային օպերատորի սպասարկման կենտրոններում բաժանորդներին առաջարկվում են բարձր արագություն ապահովող 3G/Wi-Fi երթուղիչներ, պլանշետային համակարգիչներ և բջջային հեռախոսներ, որոնց դիմաց հնարավորություն է տրվում վճարելու ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ եղանակներով: Զուգահեռաբար, բաժանորդի հաղորդակցման կարիքներին համապատասխան,  առաջարկվում են տվյալների փոխանցման և ձայնային ծառայությունների սակագնային պլաններ:

Ցանցի ընդլայնման և արդիականացման վերաբերյալ որոշումներ կայացնելիս` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) սկզբունքով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ամենաժամանակակից ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքրաթիվ բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

Share