Բաժին. Բիզնես

GM-ն ամփոփել է տարվա արդյունքները

Ամերիկյան General Motors ընկերությունն ամփոփել է 2013 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 913 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով շուրջ 2,4%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 3%-ով և կազմել 40.5 մլն ԱՄՆ դոլար:

Ամբողջ 2013 թվականի արդյունքներով GM ընկերության զուտ շահույթը կրճատվել է 22,4%-ով և կազմել 3,8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթը կազմել է 155,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 2%-ով:

2014 թվականի համար ընկերությունը կանխատեսում է համաշխարհային շուկայում դիրքերի ամրապնդում: Այս տարի GM-ը մտադիր է արտադրության վերակազմավորմանն ուղղել 1,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Share