Բաժին. Բիզնես

GoPro-ն կիրականացնի IPO

«Էքստրեմալ» տեսախցիկների արտադրության ոլորտում առաջատար GoPro ընկերությունը նախնական հայց է ներկայացրել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականանցելու համար: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ ընկերությունը, որը գործում է որպես «ոչ հրապարակային», գաղտնի է պահում իր ֆինանսական ցուցանիշները, սակայն ելնելով IPO իրականացնելու մտադրության փաստից՝ կարելի է ենթադրել, որ ընկերության տարեկան հասույթը կազմում է ոչ պակաս, քան 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

Share