Բաժին. Բիզնես

Google-ը գնել է SlickLogin սթարթափը

Ամերիկյան Google ընկերությունը ձեռք է բերել իսրայելական SlickLogin սթարթափը։  Նշվում է, որ վերջինս հարմար է օգտատերերի համար և ունի հուսալիություն բարձր աստիճան։ Սթարթափը ստեղծում է ձայնային ալիքների ճանաչման տեխնոլոգիաներ՝ հնարավորություն տալով ճանաչել իրական օգտատերերին։ Տեխնոլոգիաներն աշխատում են սմարթֆոնների և համակարգիչների օգնությամբ։

Ակնկալվում է, որ գործարքը կնպաստի ինտերնետի հուսալիության բարձրացմանը։ Գործարքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Google-ը ձեռք է բերել իսրայելական Waze ընկերությունը, որը զբաղվում է նավիգացիոն ծրագրերի և քարտեզների ստեղծմամբ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար։

Share