Բաժին. Բիզնես

Գործարկվել է Անելիք Բանկի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը

Գործարկվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը (Call Center): Այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքներին վերաբերող ցանկացած հարցի պատասխանը ստանալ առանց Բանկ հաճախելու` ցանկացած աշխատանքային օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ը զանգելով 010 59 33 33 հեռախոսահամարով:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը, և այն տեղայնացրել մեր սպասարկման կենտրոնի համար: Կենտրոնի աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական որակավորում և կարող են սպառիչ պատասխանել հաճախորդների ցանկացած հարցի»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Վարդան Գևորգյանը: Նրա խոսքերով, Բանկում հետագայում ևս շարունակվելու են հաճախորդների սպասարկման որակը բարելավելուն և նրանց խնդիրներին առավել օպերատիվ լուծում տալուն ուղղված աշխատանքները:

Share