Բաժին. Բիզնես

Peugeot Citroen-ը 2013 թվականն ամփոփել է վնասով

Եվրոպական հայտնի ավտոարտադրող ֆրանսիական PSA Peugeot Citroen ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները։ Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ զուտ վնասը կազմել է 2,32 մլրդ եվրո։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է 53,7%-ով։ 

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 6,77 եվրո։ 

2014 թվականի արդյունքներով ընկերությունն ակնկալում է պահանջարկի աճ Եվրոպայում և Չինաստանում։ 

Share