Բաժին. Բիզնես

Ucom. Ինովացիոն գաղափարների ճամբար

U!com ընկերությունը՝ կարևորելով ինովացիոն գաղափարների կիրառությունը առօրյա կյանքում, կազմակերպում է ճամբար՝ Ծաղկաձոր  քաղաքում, ներգրավելով երիտասարդ ծրագրավորողների, դիզայներների և հետաքրքիր գաղափար ունեցողների: Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, վերցրեք Ձեր համակարգիչը, հագնվեք շատ տաք և եկեք միասին իրագործելու դրանք 2500 մ բարձրության վրա: Ժամկետները՝ փետրվարի 20-ին ՝ժամը 8:00-ից մինչև 21:00: Վայրը` ք.Ծաղկաձոր (ճոպանուղու 2-րդ մակարդակ):

Նպատակը` առաջարկվող նախագծերը կամ ծրագրերը պետք է ուղղված լինեն Ծաղկաձորում  զբոսաշրջության զարգացմանը: Գաղափարները կարող են ներկայացվել տարբեր օպերացիոն համակարգերով՝

• iPhone ծրագրային լուծումներ կամ խաղեր

• Android ծրագրային լուծումներ կամ խաղեր

• Windows ծրագրային լուծումներ կամ խաղեր

ինչպես նաև հետաքրքիր լուծումներ կայքի միջոցով:

Մասնակիցները կարող են ներկայանալ  թիմերով. յուրաքանչյուր թիմում մինչև 5 հոգի: Մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել Ձեր թիմի մասին ինֆորմացիա՝ լրացնելով կից հայտը: Հայտը ուղարկել marketing@ucom.am: Ինչպես նաև ծրագրավորելու և այլ գործողություններ անելու համար մի՛ մոռացեք վերցնել Ձեր համակարգիչը: Ինտերնետ WiFi կապն առկա է:

Փետրվարի 20-ին մասնակիցները կարող են զարգացնել գաղափարներ տեղում կամ շարունակել աշխատել արդեն մշակված նյութի վրա: Մրցույթի վերջում քննարկվելու են կոնցեպտուալ նախագծեր, որոնք հետագայում կթարմացվեն և կսատնան ավարտուն տեսք:

Տեղափոխման և սննդի ծախսերը հոգում է Ucom ընկերությունը:

Ինչպես նաև սահմնավում են մրցանակներ՝

1-ին տեղ 400.000 ՀՀ դրամ,  2-րդ տեղ 250.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 150.000 ՀՀ դրամ:

Մանրամասների համար զանգահարեք 095 559 550 կամ 095 338 273 

Share