Բաժին. Բիզնես

Shell-ը վաճառել է Ավստրալիայի իր նավթային բիզնեսը

Աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ Royal Dutch Shell-ը, շարունակում է իր ակտիվների վաճառքի քաղաքականությունը: Ընկերությունը հայտարարել է, որ վաճառել է Ավստրալիայի իր նավթամշակման բիզնեսը: Գնորդները Vitol նավթային ընկերությունն ու Աբու-Դաբիի սուվերեն ներդրումային ֆոնդն են (Abu Dhabi Investment Council): Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Royal Dutch Shell ընկերությունը դուրս է եկել մի շարք նավթային բիզնես-նախագծերից:

Ընկերությունը նախատեսում է ծախսերի տնտեսման քաղաքականության շրջանակում առաջիկա երկու տարվա ընթացքում վաճառել շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ:

Share