Բաժին. Բիզնես

Facebook-ը 19 միլիարդ դոլարով գնել է WhatsApp-ը

Ժամեր առաջ հայտարարվել է, որ Facebook-ը ձեռք է բերել WhatsApp հաղորդագրությունների փոխանակման հարթակը: Գործարքի արժեքը գնահատվել է 19 միլիարդ դոլար, որից 16 միլիարդ դոլարը (12 միլիարդ կանխիկ, 4 միլիարդ դոլար Facebook-ի բաժնետոմսեր) WhatsApp-ը ձեռք բերելու գումարն է, իսկ մնացած 3 միլիարդ դոլարն ուղղվելու է WhatsApp-ի աշխատակիցների խրախուսմանը:

Facebook-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ WhatsApp-ն ունի ամսական 450 միլիոն ակտիվ հաճախորդ, որոնցից 70%-ն ամեն օր օգտագործում է համակարգը: Ամեն օր WhatsApp-ի օգտագործողների թիվն ավելանում է 1 միլիոնով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշել է, որ WhatApps-ի դեպքում իրենք կարևորելու են աճը, ոչ թե շահույթ ստանալը:

Share