Բաժին. Բիզնես

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում արդեն հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին, որոնք այսուհետ կարող են Բանկի բոլոր մասնաճյուղերում դրամական փոխանցումներ իրականացնել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով:

«2014 թվականին Բանկի ռազմավարությունն ուղղված է նոր բանկային ծառայությունների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան Բանկին առավել մոտ գտնվել իր հաճախորդին: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք, մեկ անգամ օգտվելով մեր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտներից, այդ թվում նաև Intel Express դրամական փոխանցումների համակարգից, և դառնալով մեր հաճախորդը, շատ արագ կկարողանա գնահատել «Անելիք Բանկ»-ի հաճախորդը լինելու առավելությունը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը։

Նշենք, որ ինչպես Բանկի կողմից սպասարկվող Anelik և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, Բանկի հաճախորդները կարող են փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Тռուբլիով:

Share