Բաժին. Բիզնես

Air France-KLM-ն շարունակում է աշխատել վնասով

Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկը՝ Air France-KLM Group-ը, շարունակում է աշխատել վնասով: 2013 թվականի արդյունքներով ընկերության զուտ վնասը կազմել է 1,827 մլրդ եվրո: Նշենք, որ 2012 թվականին Air France-KLM Group-ը կրել էր 1,394 մլրդ եվրոյի զուտ վնաս:

Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականին հասույթը կազմել է 25,52 մլրդ եվրո՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0,4%-ով:

2013 թվականի արդյունքներով ընկերության զուտ պարտքերի համախառն ծավալը կազմել է մոտ 5,348 մլրդ եվրո:

Air France-KLM Group-ը կանխատեսում է մինչև 2015 թվականը իր պարտքերը կրճատել մինչև 4,5 մլրդ եվրո:

Share