Բաժին. Բիզնես

Microsoft-ը չի հանձնվում

Իր շուկայական մասնաբաժինը մեծացնելու նպատակով Microsoft ընկերությունը մտադիր է շուրջ 70%-ով իջեցնել Windows 8.1 օպերացիոն համակարգի գինը «բյուջետային» համակարգիչներ և պլանշետներ արտադրող ընկերությունների համար: Ամերիկյան մամուլը գրում է, որ մինչև 250 ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ պլանշետ և համակարգիչ արտադրող ընկերությունները այսուհետ կկարողանան Windows 8.1 օպերացիոն համակարգի լիցենզիա գնել 15 ԱՄՆ դոլարով՝ ներկայիս 50 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Վերլուծաբանները փաստում են, որ շուկայում մրցակցության սրման պայմաններում Microsoft ընկերությունը գրանցել է եկամուտների անկում, ընդ որում՝ 2013 թվականի արդյունքներով առավել վատ ցուցանիշներ գրանցել են Windows օպերացիոն համակարգի մշակմամբ զբաղվող ստորաբաժանումները, և իր այս քայլով Microsoft-ը կփորձի նոր պայքարի մեջ մտնել Apple-ի և Google-ի հետ:

Share