Բաժին. Բիզնես

Las Vegas-ը Ճապոնիայում կիրականացնի 10 մլրդ դոլարի ներդրում

Las Vegas Sands Corp.-ը, որը համարվում է խաղատների խոշորագույն օպերատորն աշխարհում, մտադիր է Ճապոնիայում իրականացնել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում Տոկիոյում և Օսակայում կբացվեն հանգստի և խաղային գոտիներ:

Հատկանշական է, որ ներկայում Ճապոնիայում խաղատներն արգելված են, սակայն սպասվում է, որ մոտ ապագայում արգելքը կվերացվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Տոկիոյում են անցկացվելու 2020 թվականի Օլիմպիական խաղերը:

Share