Բաժին. Բիզնես

«Անելիք Բանկ» ՓԲԸ նոր հնարավորություններ է ընձեռում վարկառուներին

«Անելիք Բանկ» ՓԲԸ առաջնորդվելով իր որդեգրած քաղաքականությամբ` այն է հնարավորինս պարզեցնել և արագացնել վարկավորման գործընթացը, առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր: Վարկի առավելագույն գումարը ազգային արժույթով կազմում է 300 000 ՀՀ դրամ, իսկ արտարժույթով` 1 200 ԱՄՆ դոլար: Տվյալ վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ չէ ներկայացնել եկամուտը հաստատող փաստաթուղթ: 

«Լսելով մեր հաճախորդներին, հասկանալով նրանց պահանջները և կարիքները` «Անելիք Բանկ»-ը մշակեց ևս մեկ Պարզ Արագ վարկատեսակ: Տվյալ պրոդուկտից կարող են օգտվել բոլոր այն անձիք, որքեր ունեն դրական վարկային պատմություն: Ի տարբերություն բանկում գործող անշարժ գույքի գրավով տրամադրվող «Պարզ Արագ» վարկերի` այս վարակտեսակի դեպքում գրավ չի պահանջվի: Մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել և արագացնել վարկավորման գործընթացը, ինչը պայմանավորված է մեր հաճախորդների շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, նշելով, որ «ՊԱՐԶ ԱՐԱԳ» անվանումը հանդիսանալու է Անելիք Բանկի կողմից բնակչությանը առաջարկվող պրոդուկտների կարգախոսը: 

Հատկանշական է, որ «Անելիք Բանկ»-ը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է ավելի պարզեցնել իր կողմից տրամադրվող վարկատեսակները և իր հաճախորդներին տրամադրել վարկեր առավել մատչելի պայմաններով:

Share