Բաժին. Բիզնես

Nokia ընկերության նախկին գործադիր տնօրենը կգլխավորի Microsoft-ի ստորաբաժանումներից մեկը

Nokia ընկերության նախկին գործադիր տնօրեն Սթիվեն Էլոպը Microsoft-ում ստացել է պաշտոն. նա կգլխավորի Xbox-երի, Surface պլանշետների և խաղերի մշակմամբ ու զարգացմամբ զբաղվող ստորաբաժանումը:

Հիշեցնենք, որ մինչ այս Սթիվեն Էլոպը համարվում էր Microsoft-ի նոր ղեկավարի հավանական թեկնածուներից մեկը, սակայն այս պաշտոնում ընտրվել էր Սատյա Նադելան:

Հատկանշական է, որ Սթիվեն Էլոպը 2009-2010 թվականներին արդեն աշխատել էր Microsoft-ում և զբաղվել Office փաթեթի մարքեթինգով: 2010 թվականի սեպտեմբերին նա նշանակվել էր Nokia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն:

2013 թվականի աշնանը հայտարարվել էր, որ Microsoft-ը գնում է Nokia ընկերության բջջային բիզնեսը՝ 5,44 մլրդ եվրոյով:

Share