Բաժին. Բիզնես

FDIC: ԱՄՆ բանկերը գրանցել են շահույթի աճ

2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան բանկերի համախառն շահույթը տարեկան կտրվածքով աճել է 16,9%-ով։ Այս մասին է հաղորդում ԱՄՆ Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիան (Federal Deposit Insurance Corporation, FDIC):

Միևնույն ժամանակ, 6812 ֆինանսական կառույցների համախառն շահույթը կազմել է 40,3 մլդր ԱՄՆ դոլար՝ 5,8 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցելով նախորդ տարվա միևնույն ցուցանիշը։

Հարկ է նշել, որ գործառնական գործունեությունից ստացված եկամուտները գրանցել են 1,7% անկում և կազմել 166,1 մլրդ ԱՄՆ դոլար։

Share