Բաժին. Բիզնես

Աշխարհի խոշորագույն գովազդային ընկերությունն ամփոփել է 2013թ.-ի արդյունքները

Աշխարհի խոշորագույն գովազդային ընկերությունը՝ WPP PLC-ն, ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում ընկերության հասույթն աճել է 6,2%-ով և կազմել շուրջ 11 մլրդ ֆունտ, իսկ շահույթն աճել է 8,5%-ով և կազմել 1,66 մլրդ ֆունտ (մոտ 2,77 մլրդ ԱՄՆ դոլար):

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականին առավել լավ ցուցանիշներ են գրանցվել Հյուսիսային Ամերիկայում: Համեմատաբար կայուն աճի ցուցանիշներ են գրանցվել նաև Եվրոպայում:

Share