Բաժին. Բիզնես

Ճապոնական ավտոմեքենաների արտահանման ծավալները կրճատվել են 4,9%-ով

2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով ճապոնական ավտոմեքենաների ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 4,9%-ով։ Ճապոնական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ հաշվետու ամսում Ճապոնիայից արտահանվել է 326 696 ավտոմեքենա։ 

Նշենք, որ նախորդ ամսվա արդյունքներով Ճապոնիայում արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա հունվար ամսվա արդյունքների հետ համեմատ աճել են 10,6%-ով։ Ավելի վաղ միջազգային Bloomberg գործակալության փորձագետները կանխատեսել էին ցուցանիշի 9,4% աճ։ 

Share