Բաժին. Բիզնես

Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը գրանցել է զուտ շահույթի աճ

Berkshire Hathaway ներդրումային ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները։ Չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 4,99 մլրդ ԱՄՆ դոլար՝ գրանցելով 9,6% աճ։

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ տարվա արդյունքներով Berkshire-ի հասույթը կազմել է 182,15  մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 19,476 մլրդ ԱՄՆ դոլար։  

Berkshire Hathaway ֆինանսական ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի հայտնի միլիարդեր Ուորեն Բաֆեթին, տնտեսության տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն է ծավալով իր ավելի քան 60 ֆիրմաների միջոցով:

Share