Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2014

Ամերիկյան հայտնի Forbes պարբերականը հրապարակել է 2014թ.-ի աշխարհի ամենհարուստ մարդկանց ցուցակը: Միլիարդատերերի ցուցակում հայտնվել է 6 հայ գործարար:

Աշխարհի ամենահարուստ հայն է Քըրք Քրքորյանը, ում կարողությունը գնահատվում է 4.5 միլիարդ դոլար: Նա զբաղեցրել է ցուցակի 328-րդ հորիզոնականը: Քրքորյանի կարողությունը վերջին տարում աճել է 1.2 միլիարդ դոլարով:

Հարուստ հայերի վարկանիշում Քրքորյանին հաջորդում է ռուսաստանաբնակ հայ գործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 4.3 միլիարդ դոլար կարողությամբ: Կարապետյանը զբաղեցրել է ցուցակի 345-րդ հորիզոնականը: Կարապետյանի կարողությունը վերջին տարում աճել է կես միլիարդով:

Ցուցակի 663-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Ռոսգոսստրախ»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նրա կարողությունը գնահատվել է 2.6 միլիարդ դոլար: Խաչատուրովի կարողությունը վերջին տարում աճել է 0.2 միլիարդ դոլարով:

Արգենտինահայ Էդուրադո Էռնեկյանը զբաղեցրել է ցուցակի 931-րդ տեղը, նրա կարողությունը 1.9 միլիարդ դոլար է: Վերջին տարում Էռնեկյանի կարողությունն աճել է հարյուր միլիոն դոլարով:

Սերգեյ և Նիկոլայ Սակիսովները մեկական միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել են ցուցակի 1465-րդ հորիզոնականը: Սարկիսովների կարողությունները վերջին տարում նվազել են 0.35-ական միլիարդ դոլարով:

Share