Reuters-ը տեղեկացնում է, որ Facebook-ը բանակցում է անօդաչու թռչող սարքեր արտադրող Titan Aerospace ընկերության հետ: Բանակցությունների հիմնական նպատակը 5 մլրդ մարդու համացանցով ապահովելն է: Գործարքի նախնական գումարը կազմում է շուրջ 60 մլն դոլար:
Facebook-ը պատրաստվում է գնել 11 հազար Solora 60 անօդաչու սարք, որոնք աշխատում են արևային էներգիայով: Ընկերությունը սարքավորումները կգործարկի այն տարածաշրջաններում, որտեղ չկա համացանցին միանալու հնարավորություն: Նման տարածքները գերակշռում են Աֆրիկայում:
Titan Aerospace-ը իր սարքավորումները անվանում է «մթնոլորտային արբանյակներ» և վստահեցնում է, որ սարքավորումները կարող են իրականացնել եղանակային պայմանների դիտարկում, լանդշաֆտային նկարահանում, ինչպես նաև կապի այլ ֆունկցիաներ:
Որոշ տեղեկությունների համաձայն, եթե Facbook-ը ձեռք բերի Titan Aerospace, ապա ընկերության ամբողջ հետագա գործունեությունը կկենտրոնանա Internet.org նախագծի վրա, որի նպատակն է Երկրի ամբողջ բնակչությանը համացանցով ապահովելը: Նախագիծը հանդիսանում է Facebook-ի, Samsung-ի, Ericsson-ի, Nokia-ի и Opera-ի համատեղ նախաձեռնությունը: Ներկա պահին Երկրի բնակչության 2/3-ը չի կարողանում միանալ համացանցին:
Մասնագետների կարծիքով, եթե համացանցին միանալու նման միջոցը լինի արդյունավետ, ապա հաջորդ քայլը կլինի նման տարածաշրջաններում WhatsApp-ի ազատ մուտք ապահովելը: