Բաժին. Բիզնես

2013-ի վերջի դրությամբ Հայաստանում բջջային բաժանորդների թիվը կազմել է 3 552 269

2013թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում բջջային բաժանորդների (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները) թիվը կազմել է 3 552 269, 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 27 891-ով: Միևնույն ժամանակ բջջային հեռախոսակապից (միայն կանխավճարային և հետվճարային բաժանորդները) օգտվող բաժանորդների քանակը կազմել է 3 311 593, ինչը 2012թ.-ի նույն ցուցանիշից պակաս է 11 139-ով:

Բաժանորդների թվով առաջատար է մնում Vivacell-MTS-ը՝ 2 200 639 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 100 467-ով: Երկրորդ հորիզոնականում է Beeline-ը՝ 727 645 բաժանորդ, 2012թ.-ի վերջի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 99 983-ով: Եռյակը եզրափակում է Orange-ը՝ 623 985 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ 27 407-ով:

Միևնույն ժամանակ միային բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակները հետևյալն են՝ Vivacell-MTS` 2 099 775 (2012թ. վերջի համեմատ +89 350), Beeline` 694 479 (-105 933), Orange` 517 339 (+ 5 444): Vivacell-MTS-ն ունի կանխավճարային  1 712 983 (+34 270) բաժանորդ, Beeline՝ 557 585 (-79 293), Orange`  375183 (-21 682): Հետվճարային բաժանորդների համար պատկերը հետևյալն է՝ Vivacell-MTS` 386 792 (+55 080), Beeline` 136 894 (-26 640), Orange` 142 156 (+27 126):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) ցուցանիշով առաջատար է Orange-ը՝ 106 646 (2012թ. վերջի համեմատ + 21 963): Vivacell-MTS-ը երկրորդն է՝ 100 864 բաժանորդ (+ 11 117): Բավական հետ է մնում Beeline-ը՝ 33 166 բաժանորդ (+ 5 950):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 661 դր. (2012թ. վերջի համեմատ +537 դր.), Vivacell-MTS` 1 881 դր. (-139 դր.), Orange` 1 697 դր. (-109 դր.):
Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 847 դր. (2012թ. վերջի համեմատ +354 դր.), Orange` 4 621 դր. (+ 419 դր.), Vivacell-MTS` 3 994 դր. (-526 դր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 904 դր. (2012թ. վերջի համեմատ  -850 դր.), Vivacell-MTS` 2 892 դր. (-383 դր.), Beeline՝  2 599 դր. ( -390  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 400 րոպե (2012թ. վերջի համեմատ +28 ր.), Beeline ` 395 ր. (+132 ր.), Orange` 173 ր. (-34 ր.):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 731 րոպե (2012թ. վերջի համեմատ +87 ր.), Orange ` 374 ր. (+99 ր.), Beeline` 368 ր. (+53 ր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 13 213 ՄԲ (2012թ. վերջի համեմատ   +2 443 ՄԲ), Vivacell-MTS` 10 084 ՄԲ (+ 3 590 ՄԲ), Beeline՝  6 222 ՄԲ (+ 1 318 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 153 934 (2012թ. վերջի համեմատ -170), Beeline ` 94 760 (- 64 176), Orange` 50 530 (-24 163):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 54 673 (2012թ. վերջի համեմատ -71 469), Beeline ` 6 928 (- 13 280), Orange` 15 407 (-4 927):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 25 041 (2012թ. վերջի համեմատ   +5 663), Vivacell-MTS` 17 451 (-4313), Beeline՝  12 164 (+ 3 502):

Churn. Բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 133 717 (2012թ. վերջի համեմատ -24 862), Beeline ` 77 709 (-91 439), Orange` 61 692:
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 38 421 (2012թ. վերջի համեմատ +5 984), Beeline ` 13 241 (-2 989), Orange` 9 835:
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 12 748 (2012թ. վերջի համեմատ +408), Orange` 12 124, Beeline՝ 6 319 (-1 698):

Եզրահանգումներ.

Beeline-ի ցուցանիշների նվազում. 2013թ.-ի ընթացքում զգալիորեն նվազել են Beeline-ի բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը` մոտ 13%, Orange-ի և Vivacell-MTS-ի մոտ գրանցվել է աճ:

Հետվճարային բաժանորդների աճ. նայելով հետվճարային բաժանորդների ցուցանիշներին, նկատելի է դառնում, որ օպերատորները ուղղորդված քաղաքականություն են տանում նրանց թվաքանակի աճի ուղղությամբ, և դա օպերատորներին հաջողվում է անել: Պատճառները շատ պարզ են՝ հետվճարային հաճախորդներն ավելի ակտիվ են և ավելի շատ գումար են ծախսում:

Աճում է բջջային ինտերնետը. ցուցանիշները ցույց են տալիս հաճախորդների թվի աճ բոլոր օպերատորների մոտ, միևնույն ժամանակ աճել են նաև օգտագործման ծավալները, իսկ արժեքը բավական նվազել է: Այս ամենը վկայում է բջջային ինտերնետի ոլորտում ընթացող աճի գործընթացների մասին:

Share