Բաժին. Բիզնես

Բիբլոս Բանկ Արմենիայի ծառայությունները հասանելի են արդեն Ինտերնետ բանկինգի միջոցով

«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն առաջարկում է նոր ծառայություն, որի միջոցով Բանկի օգտատերերը կարող են կառավարել իրենց հաշիվը ցանկացած պահի և ցանկացած վայրից: Ինտերնետ բանկինգ ծառայությունը հնարավորություն է ընձեռում շուրջօրյա օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության:

Ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով Բիբլոս Բանկի օգտատերերը կարող են մուտք գործել և ստուգել իրենց հաշիվների և վարկերի մնացորդն ու պայմանները, իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ, դիտել տարադրամի փոխարժեքը, ստուգել քարտային հաշիվների մնացորդը, քաղվածքը և գործարքները, ինչպես նաև հայց-դիմում ներկայացնել:

Ինտերնետ բանկինգ ծառայությունից  օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ցանկացած մասնաճյուղ, ստորագրել Ինտերնետ բանկինգ ծառայության դիմումի ձևն ու պայմանները, ընտրել հասանելիության ձևն ու վճարել ծառայության արժեքը: Նշված փաստաթղթերը ստորագրելուց հետո տրամադրվում է Մուտքի գաղտնաբառ և անվտանգության սարք:

«Ինտերնետ բանկինգի շնորհիվ Բիբլոս Բանկի ծառայությունները մեր օգտատերերի համար հասանելի են ամենուր և ցանկացած ժամանակ: Քաջատեղյակ լինելով ինտերնետի օգտագործման անվտանգության կարևորության մասին՝ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի ապահովի օգտատերերի տվյալների և տեղեկատվության փոխանցման անվտանգությունը»,-նշեց «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

2007 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն մշակել է շահավետ պայմաններով առաջարկվող վարկային փաթեթներ և ծառայություններ, որոնք շարունակական աճ արձանագրող պորտֆելի հիմնաքարերն են: Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է մի շարք մրցունակ պրոդուկտներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալ հինգը՝ հիփոթեքային վարկ, փոքր բիզնես վարկ, պարզ խնայողական հաշիվ, սպառողական վարկ, ինչպես նաև վերջերս շուկա ներմուծված էներգախնայողությունն խթանող բնակարանային վերանորոգման վարկը: Այս պրոդուկտներից օգտվելու դեպքում, գործարքների կատարումը այսուհետև հնարավոր է նաև առցանց՝ ինտերնետ բանկինգի միջոցով:

Share