Բաժին. Բիզնես

Google-ը պատրաստվում է առաջին մանրածախ խանութի բացմանը

Ամերիկյան Google ընկերությունը պատրաստվում է Նյու Յորքում  սեփական առաջին մանրածախ խանութի բացմանը։  Ընկերության հաղորդագրության համաձայն՝ խանութի տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի 743 քառ․ մետր։ Վարձակալության համար հարմար տարածքի փնտրման աշխատանքները Google-ը սկսել է դեռևս 2013 թվականի նոյեմբեր ամսից։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ ամանորյա տոներից առաջ, ընկերությունն ԱՄՆ-ի վեց քաղաքում բացել էր նմանատիպ խանութներ։

Հատկանշական է, որ Google-ի օրինակին մտադիր է հետևել նաև Microsoft ընկերությունը, որի բջջային հեռախոսների խանութների թիվն ԱՄՆ-ում հասնում է 80։

Share