Բաժին. Բիզնես

«Յուքոմ» ընկերությունը վերանորոգել է թիվ 157 դպրոցի համակարգչային դասարանը

Մարտի 14-ին Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը հանդիսավոր բացել  են «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը:  Սա «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և վերազինված թվով ութերորդ համակարգչային դասարանն է Երևան քաղաքում:

Նշենք, որ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի» համաձայն՝ «Յուքոմ»  ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 երևանյան դպրոցների համակարգչային սենյակները: Հենց այս հուշագրի շրջանակներում էլ իրականացվել է վերանորոգումը:

«Յուքոմ» ընկերությունից հայտնում են, որ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր խոսքում նշել է, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:

«Հուսով եմ, որ դպրոցի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման և հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար», – նշել է Հայկ Եսայանը:

Share